ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Այս Պայմանները գործում են
այս կայքի օգտագործումը
սեփականատիրոջ հետ ցանկացած այլ առնչվող պայմանագիր կամ իրավական հարաբերություններ իրավաբանորեն պարտադիր կերպով:
Այս կայքը տրամադրվում է
19fit
Hakob Hakobyan 3/14
Սեփականատիրոջ կոնտակտային էլ. հասցե
fitcen19@gmail.com
1.
-
Սույն կանոններով հավաստվում եք, որ ձեռք եք բերում 1 / մեկ/ տարվա մարզման փաթեթ «19» ֆիթնես ակումբում։ Փաթեթի վճարման կարգը ամսական է՝ բանկային քարտի միջոցով, հավասար 12 մասերով։
-
Դուք տալիս եք հավաստիացոււմ, որ ունեք իրավասություն և իրավունք օգտագործել կամ տնօրինել կցվող բանկային քարտը և պարտավորվում եք 1/մեկ/ տարի հավասար մասերով վճարել մարզման փաթեթի համար։
-
Բանկային քարտը ծրագրում կցելուց հետո և 1-ին ամսվա գումարը ստանալուց հետո առաջին անգամ ֆիթնես ակումբ այցելության ժամանակ Ձեզ հետ կկնքվի պայմանագիր /այդ թվում կարող է լինել էլեկտրոնային տարբերակով և փոխանցվել Ձեր էլեկտրոնային հասցեին/։
-
Պայմանագիր կնքելու համար դուք պարտավորվում եք ներկայացնել անձը հաստատող փոստաթուղթ /անձնագիր կամ նույնականացման (ID) քարտ/,որով կնույնականացվի Ձեր անձը, բնակության/գրանցման վայրը, փաստաթղթի վավերապայմանները, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն։
-
Պայմանագրում կնշվեն տարեկան փաթեթի պայմանները, գործողության ժամկետները, ինչպես նաև Ձեր իրավունքները և պարտականությունները ֆիթնես ակումբ այցելելու համար։
-
Ֆիթնես ակումբ այցելելու համար Ձեզ անվճար կտրամադրվի ալցելուի պլաստիկ քարտ,որը պետք է յուրաքանչյուր այցի անգամ ներկայացվի ֆիթնես ակումբի պատասխանատուին։
-
Պլաստիկ քարտը կորցնելու պարագայում փոխարինող քարտը կտրամադրվի 500 դրամով։
-
Այլ անձի բանկային քարտը ծրագրին կցելու պարագայում 1-ին այցի ժամանակ Դուք պետք է ներկայացնեք հիմնավոր ապացույցներ, որ ունեք իրավասություններ և իրավունքներ, այդ քարտը օգտագործելու և տնօրինելու համար։
-
Քանի որ միանգամից ձեռք է բերվում մեկ տարվա փաթեթ և վճարումը կատարվում է բանկային քարտով 12 ամսվա ընթացքում, Ձեր կողմից տրամադրվող բանկային քարտը պետք է ունենա առնվազն 1 տարվա վավերականություն։
-
Տարեկան փաթեթի գնումը ամսեկան վճարումով ցանկացած պարագայում գումարի ետ վերադարձ չի նախատեսում:
-
Փաթեթը ձեռք բերելուց և մարզումներ հաճախելուց հետո այլ անձի անվամբ անվանափոխություն տարեկան փաթեթում չի իրականացվում։
Սույնով դուք նորից վերահաստատում եք, որ պարտավորվում եք 1 տարի /12 ամիս/ բանկային քարտով ամսական կտրվածքով վճարել տարեկան փաթեթի համար։
Ծանոթացել եմ և համաձայն եմ <<Կաննոներ և դրույթներ>> բաժնին։
